Թրամփը հրապարակել է հայ-ադրբեջանական խաղաղության մասին Ուիթքոֆի հոդվածը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ի իր էջով կիսվել է իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին նվիրված հոդվածով։

Ուիթքոֆը Washington Examiner-ում հրապարակված հոդվածում նշել է, որ երկու երկրների միջև համաձայնությունը վերջ է դրել ավելի քան 35 տարի տևած հակամարտությանը։

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի հետ կապող հաղորդակցության ապահովման խնդրին, որի շրջանակում ձևավորվել է TRIPP երթուղու գաղափարը՝ Հայաստանի տարածքով՝ երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգմամբ։

«Հարավային Կովկասն այսօր ավելի անվտանգ և կայուն է, քանի որ Թրամփը, Ալիևը և Փաշինյանը ընտրեցին արդյունքները, ոչ թե հռետորաբանությունը»,- գրել է Ուիթքոֆը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930