Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները գրեթե վերադարձել են մինչպատերազմական մակարդակին․ Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները գրեթե վերադարձել են մինչև Իրանի հետ հակամարտության սկիզբը եղած մակարդակին, իսկ ռազմավարական այդ ջրային ուղու նկատմամբ Թեհրանի վերահսկողությունը «փաստացի վերացել է»։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը։

«Եթե հետ գնանք երեք ամիս, Իրանի սպառնալիքների պատճառով որքա՞ն նավթ և գազ էր անցնում նեղուցով. գրեթե ոչ մի։ Հիմա ծավալները գրեթե վերադարձել են հակամարտության սկզբից առաջ եղած մակարդակին»,— հինգշաբթի օրը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Վենսը։

Փոխնախագահի խոսքով՝ Իրանն այլևս չունի Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերահսկելու համար անհրաժեշտ նախկին հնարավորությունները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930