Իրանի դեմ պայքարում Թուրքիան, Ադրբեջանը և արաբական երկրները ոչ հրապարակային աջակցություն են ցուցաբերում ԱՄՆ-ին․ Ջեյ Դի Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ մի շարք երկրներ Վաշինգտոնին ոչ պաշտոնական աջակցություն են ցուցաբերում, որպեսզի Իրանին «ստիպեն պատասխանատվություն կրել առևտրային նավագնացությանը հասցված հարվածների համար»։

«Եթե նայենք Թուրքիային, Ադրբեջանին, Կատարին, ԱՄԷ-ին, Սաուդյան Արաբիային և ընդհանրապես ողջ աշխարհին, ապա իրականում տեսնում ենք, որ շատ երկրներ ոչ պաշտոնական խողովակներով մեծ աշխատանք են տանում՝ օգնելով մեզ հասնել նրան, որ իրանցիները պատժվեն առևտրային նավերի վրա կրակելու համար», — նշել է Վենսը։

Միևնույն ժամանակ, նա չի հստակեցրել, թե աջակցության կոնկրետ ինչ քայլերի մասին է խոսքը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930