«Իմ խորհուրդը իրանցիներին. դադարեք խելագարի պես պահել ձեզ». Ջեյ Դի Վենս
ԱՄՆ փոխնախագահի` այսօրվա հայտարարությունները.
- Շատ երկար ժամանակ Բայդենի վարչակազմը Ռազմավարական նավթային պահուստն օգտագործել է բացառապես բենզինի և նավթի գները իջեցնելու համար: Միջազգային որևէ ճգնաժամ չկար: Չկար որևէ օտարերկրյա պետություն, որը փորձեր խաթարել համաշխարհային էներգետիկ շուկաների աշխատանքը:
- Ես կարծում եմ, որ Թրամփը մեր առջև խնդիր է դրել դառնալ պատմության մեջ ամենաթափանցիկ վարչակազմը:
- Բենզինի գների այսքան բարձր լինելու պատճառն այն է, որ իրանցիները հարձակվում են առևտրային նավագնացության վրա:
- Վենսը եվրոպական երկրներին մեղադրել է գազի բարձր գների համար:
- Մենք կարող ենք հեռանալ… Պարսից ծոցի երկրները մեզ ասում են. «Դա կլինի աշխարհի ամենավատ որոշումը»:
- Անկեղծ ասած, բենզինի գները կարող էին շատ, շատ ավելի բարձր լինել, եթե չլինեին մեր ջանքերը:
- Ի տարբերություն ԻՀՊԿ-ի՝ ԱՄՆ-ն մարտական գործողությունների ընթացքում երբեք չի հարվածում խաղաղ բնակիչներին: Մենք երբեք դա չենք անի: Մենք երբեք դա չենք արել:
- Ամերիկան իմ ապրած 42 տարիների ընթացքում բազմաթիվ պատերազմներ է մղել: Եվ մենք դրանցից գրեթե ոչ մեկում հաղթանակ չենք տարել՝ մինչև այն պահը, երբ Թրամփը դարձավ ԱՄՆ նախագահ:
- Բոլորը գիտեն, որ մենք Տակեր Կարլսոնի հետ ընկերներ ենք: Տակերը որոշ բաներ է ասել, որոնց հետ ես համաձայն չեմ: Տակեր Կարլսոնն իմ ընկերն է: Ես չեմ պատրաստվում մասնակցել այն խաղին, որտեղ պարտավոր եմ «հանձնել» ընկերներիս միայն այն պատճառով, որ նրանց հետ քաղաքական տարաձայնություններ ունեմ:
- Եթե չլիներ Թրամփի ղեկավարությունը, մենք կբախվեինք էներգետիկ ճգնաժամի, որովհետև իրանցիները հրաժարվում են դադարել իրենց ահաբեկչի պես պահելուց:

