ԵՄ-ն մտադիր է սահմանափակել ռուսաստանցիների վիզաների տրամադրումը և արգելափակել ստվերային նավատորմի տանկերները. Bloomberg
Եվրամիությունն ուսումնասիրում է ՌԴ քաղաքացիների ուղևորությունները կասեցնելու և վառելիքի ստվերային նավատորմի տանկերների շահագործումն արգելափակելու նոր ուղիներ այն բանից հետո, երբ Գերմանիան Մոսկվային մեղադրեց Լայպցիգի օդանավակայանի վրա ԱԹՍ-ի հարձակման մեջ:
Միության երկրների դիվանագետները առաջիկա շաբաթներին կհանդիպեն հնարավոր միջոցները քննարկելու համար: Առաջարկների թվում են՝ զբոսաշրջային վիզաների տրամադրման սահմանափակումը, ռուս դիվանագետների տեղաշարժի ազատության կրճատումը և պատժամիջոցների սահմանումը ՌԴ-ից նավթ տեղափոխող նոր նավերի նկատմամբ:
Բացի այդ, ԵՄ-ն պատժամիջոցների փաթեթ է մշակում Ռուսաստանի պաշտպանական ոլորտի հետ կապված շուրջ 1600 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ: Սա կդառնա Բրյուսելի մինչ օրս ամենամեծ պատժամիջոցների ցանկը:

