Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը

Սեպտեմբերի 1-ին Լատվիայում ուժի մեջ է մտել Ռուսաստանում և Բելառուսում արտադրված մի շարք արդյունաբերական ապրանքների՝ մասնավորապես գրքերի, խաղալիքների և հագուստի ներկրման արգելքը։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։

Բալթյան երկրի խորհրդարանը (Սեյմասը) համապատասխան որոշումը հաստատել էր դեռ հուլիսին։«Լատվիայի հասարակության անվտանգությունն ապահովելու և Ուկրաինայի հասարակությանը համակողմանի աջակցություն ցուցաբերելու նպատակով՝ արգելվում է Ռուսաստանի Դաշնությունից և Բելառուսի Հանրապետությունից Լատվիայի Հանրապետություն որոշակի արդյունաբերական ապրանքների ներկրումը», – նշված է «Ուկրաինայի քաղաքացիական բնակչությանն աջակցության մասին» օրենքում կատարված փոփոխության մեջ։

«Այս փոփոխությունները Ռուսաստանի և Բելառուսի հետ տնտեսական կապերի համակարգված կրճատման ևս մեկ գործիք են՝ միաժամանակ պահպանելով Ուկրաինայի հանդեպ մեր անսասան աջակցությունը՝ հանուն նրա ազատության և անկախության մղվող պայքարում»,- հայտարարել է Լատվիայի խորհրդարանի Պաշտպանության, ներքին գործերի և կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Ռայմոնդս Բերգմանիսը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930