Թուրքիայի ու Վրաստանի ոստիկանական ակադեմիաները փոխըմբռնման հուշագիր կստորագրեն

Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչին Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազավիլիի հրավերով մեկնել է Վրաստան։ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Չիֆթչիին և նրա պատվիրակությանը դիմավորել են Սուլխան Թամազավիլին, Թբիլիսիում Թուրքիայի դեսպան Մուստաֆա Թյուրքեր Արըն և այլ պաշտոնյաներ։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Նախարարները կանցկացնեն ընդլայնված կազմով հանդիպում։ Նշվել է նաև, որ նախատեսվում է ստորագրել փոխըմբռնման հուշագիր երկու երկրների ոստիկանական ակադեմիաների միջև։ Երկկողմ հանդիպումից հետո նախարարները կանցկացնեն համատեղ մամուլի ասուլիս։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930