Թուրքիան թզի արտադրությամբ աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը
Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըն հայտնել է, որ Թուրքիան առաջատար դիրք ունի թզի արտադրության ոլորտում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ նախարարի՝ Թուրքիան 2026-ին նախատեսում է հավաքել մոտավորապես 388.000 տ թարմ թուզ և 94.000 տոննա չոր թուզ։
Յումաքլըն հայտնել է, որ Թուրքիան բավարարում է չոր թզի համաշխարհային պահանջարկի մոտավորապես 60-65%-ը և թզի արտադրությամբ զբաղեցնում է առաջին տեղը։
Թուրքիայում աճող թզի մոտ 60%-ը բաժին է ընկնում Այդըն նահանգին ու Թուրքիայի օրգանական թզի 84%-ը արտադրվում է հենց այդ նահանգում։

