Եթե ԱՄՆ-ն կատարի իր պատավորությունները, նույնը անմիջապես կանի Իրանը. Փեզեշքիան

Եթե ԱՄՆ-ն կատարի հունիսին Իրանի հետ ստորագրած փոխըմբռնման հուշագրով ստանձնած պարտավորությունները, ապա նույնը անմիջապես կանի Իրանը, հայտարարել է նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

ISNA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Փեզեշքիանն այս մասին հայտարարել է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։

ԱՄՆ-ի և Իրանի միջև հունիսի 17-ին կնքված փոխըմբռնման հուշագրի ժամկետը լրացել է օգոստոսի 17-ին։ Հուշագիրը 14 կետից բաղկացած ժամանակավոր համաձայնագիր էր, ըստ որի՝ 60 օրով դադարեցվում էին մարտական գործողությունները, վերաբացվում էր Հորմուզի նեղուցը, ԱՄՆ-ն վերացնում էր Իրանի ռազմածովային շրջափակումը, կողմերը պարտավորվում էին բանակցել պատժամիջոցների և Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ վերջնական համաձայնագրի շուրջ: Սակայն շաբաթներ անց կողմերը խախտեցին հրադադարը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930