Բաժիններ՝

Իրաքը չի համաձայնել երկրում թողնել միջազգային կոալիցիոն ուժերի մի մասը սեպտեմբերի 30-ից հետո

Իրաքի կառավարությունը չի ընդունել ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ստորաբաժանումների մի մասը սեպտեմբերի 30-ից հետո երկրի տարածքում թողնելու առաջարկը. սա այն ժամկետն է, որը Բաղդադը սահմանել է երկրից օտարերկրյա զորքերի դուրսբերման համար։

Այս մասին հայտնել է Իրաքի նախարարների կաբինետի մամուլի քարտուղար Հեյդար ալ Աբուդին։

«Վարչապետ Ալի ազ-Զեյդին մերժել է սեպտեմբերի 30-ից հետո միջազգային կոալիցիոն ուժերի մի մասը երկրում պահելու առաջարկը», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։

Մամուլի քարտուղարը չի մանրամասնել, թե որ պետության կամ երկրների խմբի կողմից է եղել այդ առաջարկը:

Հուլիսի սկզբին ազ-Զեյդին հայտարարել էր, որ միջազգային կոալիցիոն զորակազմն Իրաքի տարածքում իր պարտականությունների կատարումը կավարտի 2026 թ. սեպտեմբերի 30-ին։ Հենց այդ ժամանակ նա ընդգծել էր, որ իրաքյան ուժերն այժմ արդեն ունակ են ինքնուրույն պաշտպանելու երկիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31