Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ քան 270 ուղևորով նավ է կողաշրջվել

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ կողաշրջվել է ավելի քան 270 մարդ տեղափոխող ուղևորատար նավ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Kibris Postati-ն հաղորդում է, որ Filo Denizcilik նավի վրա կա 259 ուղևոր և անձնակազմի ութ անդամ։ Միջադեպը տեղի է ունեցել Գիրնեի (Կիրենիա) ափից մոտ երկու կիլոմետր հեռավորության վրա։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ նավի վրա անհայտ պատճառով անցք է առաջացել։ Նավապետը նկատել է, որ ջուրը լցվում է նավի քթամաս և փորձել է շրջվել դեպի ափ, սակայն նավը շուտով կողաշրջվել է։

Տարածքում որոնողական-փրկարարական աշխատանքներ են ընթանում։ Գիրնեի քաղաքապետ Մուրատ Սենքուլը CNN Turk-ին ասել է, որ փրկարարները կապ են հաստատել նավի վրա գտնվող 258 ուղևորներից 159-ի հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31