Ռուսաստանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Մոսկվայում Ռումինիայի դեսպանության աշխատակցին

Ռուսաստանը որպես պատասխան միջոց «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Մոսկվայում Ռումինիայի դեսպանության աշխատակցին: Այս մասին ասվում է Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ:

«Օգոստոսի 27-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պետական ​​​​արարողակարգի վարչություն է կանչվել Ռուսաստանում Ռումինիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Լիլիանա Բուրդան, որին հանձնվել է նախարարության նոտան Մոսկվայում Ռումինիայի դեսպանության աշխատակցին պերսոնա նոն գրատա հայտարարելու մասին», – նշված է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունում ընդգծել են, որ «սույն միջոցը պատասխանն է ռումինական կողմի ավելի վաղ ձեռնարկած անհիմն որոշման՝ Բուխարեստում Ռուսաստանի դեսպանության աշխատակցին պերսոնա նոն գրատա հայտարարելու վերաբերյալ»:

Ռումինիայի արտաքին քաղաքական գերատեսչությունն ավելի վաղ հրապարակել է հայտարարություն, որ Բուխարեստը վտարում է ՌԴ դիվանագետի այն բանից հետո, երբ Ռումինիայի ռազմաօդային ուժերը երեք օրվա ընթացքում երկրի ազգային օդային տարածքում խոցել են երեք անօդաչու թռչող սարք, որոնք, ըստ Ռումինիայի վարկածի, ռուսական են:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը հայտնել է, որ Ռուսաստանը հետ չի կանչի իր դեսպանին Բուխարեստից՝ ի պատասխան ռումինական կողմի համապատասխան միջոցի, բայց ռուս դիվանագետի արտաքսմանը կտա պատշաճ պատասխան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31