Բաժիններ՝

Հորմուզի նեղուցում լցանավը վնասվածք է ստացել անհայտ արկի ընկնելու հետևանքով

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործառնությունների վարչությունը (UKMTO) հաղորդել է Հորմուզի նեղուցում լցանավի հետ կապված հերթական միջադեպի մասին:

«Տեղի իշխանությունները հայտնել են, որ լցանավի վրա անհայտ արկ է ընկել, ինչի հետևանքով նավի վրա հրդեհ է բռնկվել, որն արդեն մարվել է», – ասվում է վարչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Անձնակազմի բոլոր անդամները ապահով են։ Իշխանությունները հետաքննություն են անցկացնում։

«Նավերին խորհուրդ է տրվում զգույշ լինել նեղուցով անցնելիս և ցանկացած կասկածելի գործողության մասին հայտնել UKMTO-ին», – հայտարարել են վարչությունում։

Թե կոնկրետ որ երկրի իշխանություններն են հայտնել միջադեպի մասին, հաղորդագրության մեջ չի նշվում։

Իրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակ է, և ոչ մի նավ չի կարող անցնել այնտեղով՝ առանց Թեհրանի հետ նախապես համաձայնեցնելու։ ԱՄՆ-ն իր հերթին հայտարարել է իրանական նավահանգիստների շրջափակման մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31