Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը փորձել է սպանել իր որդիներից մեկին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն օգոստոսի 24-ին հայտարարել է, որ իրանական հատուկ ծառայությունները փորձել են սպանել իր որդիներից մեկին։ Այս մասին նա ասել է իսրայելական Channel 14-ի հետ հարցազրույցում։

«Ինչ վերաբերում է իմ որդիներին, ապա կարծում եմ, որ այստեղ ինչ-որ անհավանական բան է կատարվում։ Իրանը հետապնդել է իմ որդիներից մեկին։ Իրանը փորձել է սպանել իմ որդիներից մեկին, փորձել է մահափորձ կատարել նրա դեմ», – ասել է Իսրայելի վարչապետը։

Հարցին՝ արդյոք վարչապետը հիմնվում է ինչ-որ հետախուզական տեղեկատվության վրա, Նեթանյահուն հրաժարվել է մանրամասներ հաղորդել։

Նեթանյահուն երեք զավակ ունի. որդիների՝ Յաիրի և Ավների մայրը Սառա Նեթանյահուն է, դուստրը՝ Նոան, նրա առաջին ամուսնությունից է։

France 24-ը նշում է, որ նրա ավագ որդին՝ 35-ամյա Յաիրը, 2024 թվականի սկզբից շատ ժամանակ է անցկացրել Մայամիում, ենթադրաբար, Շին Բեթի՝ Իսրայելի անվտանգության ծառայության պաշտպանության ներքո։ Պարզ չէ, թե Նեթանյահուի որ որդին է, ենթադրաբար, թիրախավորվել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31