ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել է, նա տեղափոխվել է բժշկական հաստատություն. Հակակոռուպցիոն կոմիտե
Կալանքը որպես խափանման միջոց դատարան միջնորդություն ներկայացնելու նպատակով ձերբակալված ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել է, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։
«Հրավիրվել է շտապբուժօգնություն (արձանագրվել է զարկերակային բարձր ճնշում) և հետագա հետազոտության նպատակով վերջինը տեղափոխվել է համապատասխան բժշկական հաստատություն»,–168.am–ին ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

