Այն, որ մահերի համար կարելի է մեղադրել Պաշտպանության նախարարին, սա նորություն է ՀՀ-ի համար. Սուրեն Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի համար նորություն է, որ ՀՀ զինված ուժերում մահվան ելքով դեպքերի համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նա նշեց, որ չի կարող ասել, թե ինչով են պայմանավորված բանակում վերջին շրջանում արձանագրված սպանության կամ ինքնասպանության հաջորդական դեպքերը։

«Սա մարտահրավեր է, որը միայն իմը չէ, սա համակարգային խնդիր է։ Անկախ նրանից` պաշտպանության նախարարը ես եմ, թե այլ մարդ, պետք է համակարգային մոտեցում»,- ասաց Պապիկյանը։

Նա թեև հայտարարեց, որ բանակում մահվան դեպքերը դիտարկելիս միշտ չէ, որ ցանկանում է վիճակագրությամբ խոսել, այդուհանդերձ հենց վիճակագրական տվյալներ ներկայացրեց։

«Բանակի պատմությունը նաև որոշակի վիճակագրություն է ենթադրում․ ՀՀ բանակի ամբողջ պատմության ընթացքում ինքնասպանության, սպանության և ոչ կանոնադրային հարաբերությունների դեպքեր մշտապես եղել են՝ աճի կամ նվազման միտումներով։ Օրինակ՝ 2025 թվականին մեր աշխատանքի արդյունքում այդ թիվը հասել էր մինիմալի՝ 2–ի»,- նշեց նա։

Պապիկյանը վիճակագրական տվյալներ ներկայացրեց 2015 թվականից սկսած, ապա անդրադարձավ նաև 90-ականներին՝ ընդգծելով, որ նման դեպքեր եղել են միշտ։

Նաև հավելեց, որ ԶՈւ-ում մահվան դեպքերից հետո մտադիր է նոր նշանակումներ անել։

Հիշեցնենք նաև, որ ՀՀ զինված ուժերում 2026 թվականի ընթացքում արձանագրվել է մահվան 13 դեպք, որից 5-ը՝ ժամկետային զինծառայողների շրջանում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31