Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պրոպանով լի 7 երկաթուղային վագոն

Ռուսաստանից Հայաստան ուղարկված ևս մեկ բեռ տարանցիկ կերպով անցել է Ադրբեջանի տարածքով։

Ըստ APA-ի՝ Բիլաջարի կայարանից Բոյուկ Քեսիկի ուղղությամբ ուղարկվել է պրոպան տեղափոխող յոթ երկաթուղային վագոն, որոնց ընդհանուր քաշը 242 տոննա է։

Նշենք, որ մինչ օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի միջոցով տարանցիկ ճանապարհով տեղափոխվել է ավելի քան 50,000 տոննա հացահատիկ, մոտ 9,000 տոննա պարարտանյութ, 1,172 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1,114 տոննա ածուխ և 67 տոննա փայտանյութ։

Բացի այդ, Ադրբեջանից Հայաստան արտահանվել է մոտ 15,000 տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև մոտ 5,000 տոննա AI-92 և AI-95 բենզին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31