Հիշում ենք Մերուժան Մոսիյանին․ Արցախյան ազատամարտի նվիրյալը զոհվեց 1993-ի այս օրը
Այսօր Արցախյան շարժման առաջամարտիկ, Մարտունու 26-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Մերուժան Մոսիյանի հիշատակի օրն է։
1965 թվականին Մարտունիում ծնված Մերուժան Մոսիյանը Արցախյան ազատամարտի նվիրյալներից էր։ Մասնակցել է Մարտակերտի ազատագրմանը, Քարվաճառի և Աղդամի ռազմական գործողություններին, իսկ 1993 թվականին ստանձնել է Մարտունու 26-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատարությունը։ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Մերուժան Մոսիյանը զոհվել է 1993 թվականի օգոստոսի 23-ին՝ Մարտունու դիրքերի պաշտպանական հատվածն ամրապնդելիս։
Նրա կյանքն ու նվիրվածությունը մնացին հայրենիքի համար պայքարի և անձնազոհության օրինակ։
ՀՅԴ Հայաստան

