Արդյո՞ք կանանց դուր է գալիս տղամարդկանց դեմքի «բուսականությունը»
«Keeper» ծանոթությունների կայքի կանայք (որը, ինչպես նշում են կայքի սեփականատերերը, ստեղծված է լուրջ հարաբերությունների և ամուսնության, այլ ոչ թե թեթևամիտ ժամադրությունների համար) անցյալ շաբաթ գնահատել են տղամարդկանց 77 591 լուսանկար:
Ամենաբարձր միավորը հավաքել են թեթև մորուք ունեցող տղամարդիկ։ Երկրորդ տեղում կարճ և խնամված մորուքներն են, իսկ երրորդում՝ սափրված դեմքով տղամարդիկ։
Կզակի փոքր մորուքները հավաքել են ամենացածր միավորը՝ թեթև մորուքի ցուցանիշի կեսից էլ քիչ: Աութսայդերների թվում են նաև բեղերն ու մեծ մորուքները:

