Բաժիններ՝

Ճակատում վատանում է իրավիճակը Ուկրաինայի զինվшծ ուժերի համար, և հենց դրա հետ են կապված դաժան հարձшկումները․ Պուտին

Ճակատում վատանում է իրավիճակը Ուկրաինայի զինված ուժերի համար, և հենց դրա հետ են կապված դաժան ու բարբարոսական հարձակումները, «Եդինայա Ռոսիա»-ի համագումարում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Կիևյան ռեժիմի ահաբեկչական հարձակումներում դրսևորվում է նրա նեոնացիստական էությունը։ Հիմա շատ բան կախված է մեր համախմբվածությունից, ռուս սպաների արիությունից, բոլորից, ովքեր բարեխղճորեն աշխատում են իրենց տեղերում՝ հանուն հաղթանակի մեջ ներդրման», – ասել է նա։

ՌԴ առաջնորդն ընդգծել է, որ չնայած ներկայիս դժվարություններին` երկիրը զարգանում է, մասշտաբային նախագծեր է գործարկում տնտեսության, պաշտպանության և պետական կառավարման զարգացման համար։ Նա շեշտել է, որ Պետդումայի նոր կազմը, որը կընտրվի առաջիկա ընտրությունների արդյունքներով, պետք է պատրաստ լինի ամուր պաշտպանել երկրի շահերը և ծառայել ժողովրդին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31