Մեքենա վարելիս. ինչպիսի՞ն է քրիստոնյան ճանապարհին

Մեզ թվում է՝ համբերատար ենք, վերջապես ձեռք ենք բերել քրիստոնեական համբերություն և կարողանում ենք նրբորեն շրջանցել կյանքի այն իրավիճակները, որոնցում փորձվում է մեր համբերությունը: Եվ հանկարծ նստում ենք ղեկին:

Թվում է՝ սոսկ կենցաղային իրավիճակ է. ճանապարհ ենք գնում, որի ավարտին պետք է հասնենք մի տեղ և մեզ պահենք իսկական քրիստոնյայի նման՝ բարի, զիջող… Իսկ ճանապարհի՞ն: Եկեղեցում, տանը կամ աշխատանքի վայրում քրիստոնյա լինելը հեշտ է պատկերացնել և բացատրել, բայց մենք չենք դադարում լինել քրիստոնյաներ նաև կյանքի այլ իրավիճակներում, օրինակ՝ ճանապարհին՝ խցանման մեջ, կտրուկ շրջադարձի, սխալ վազանցի կամ ճանապարհը չզիջելու պահին։

Երբեմն շտապելիս, ուշանալիս, կյանքի արագ ռիթմի մեջ մոռանում ենք, որ ճանապարհն էլ պետք է հաղթահարենք քրիստոնյայի նման՝ համբերատար, զիջելով:

Ինչո՞ւ ենք բարկանում ճանապարհին: Մեր բարկությունը հաճախ ծնվում է առաջինը լինելու մտքից, իսկ երբեմն էլ՝ չհամբերելուց: Անշուշտ, տարբեր են կյանքի իրավիճակները, կյանքի ռիթմը, բայց եթե փոխենք կյանքին նայելու մեր տեսանկյո՞ւնը:

Կարդացեք նաև

Երբ մեկը արագ կամ դանդաղ է վարում, մեզ չի զիջում, թվում է՝ նա պարզապես խանգարում է մեզ։ Հենց այդտեղ ծնվում է բարկությունը:

Բայց քրիստոնեական հայացքը կարող է հարցնել՝ իսկ եթե դիմացինն էլ շտապում է, վախեցած է, սխալվել է կամ պարզապես անուշադիր է։ Չէ՞ որ մենք էլ անսխալական չենք: Մեկ վայրկյան զիջելը ավելի մեծ հոգևոր հաղթանակ է, քան վեճ հրահրելն ու այն հաղթելը:

Եվ վերջապես կյանքի արժեքի մասին: Ճանապարհին մեր կատարած մի սխալ քայլը կարող է կյանք արժենալ: Եվ մեր մտքում մշտապես պահելով քրիստոնեական սերը՝ պետք է իմացած լինենք, որ մեր քայլերից կարող են կախված լինել կյանքեր, և համբերենք, զիջենք:

Ճանապարհը պարզապես տեղ հասնելու ուղի չէ, այլ ևս:

Մեքենա վարելիս՝ հիշենք Քրիստոսի պատվիրանը՝ սիրել միմյանց, լինել համբերատար, զիջող ու ներող: Թող մեր վարքը ճանապարհին ևս վկայի մեր հավատքի մասին՝ խաղաղություն, զգուշություն և սեր փոխանցելով։

Աղոթք ճանապարհ գնալուց առաջ

Տե՛ր, ուղղի՛ր մեր ընթացքը խաղաղության ճանապարհներով. Տե՛ր, ուղղի՛ր և առաջնորդի՛ր մեր հոգիները և բոլոր հավատացյալներին գնալ արդարության ճանապարհով դեպի հավիտենական կյանք: Ամեն:

qahana.am

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31