Իրանում հայտարարել են արտաքին շուկա նավթի մատակարարումների գրեթե լիակատար դադարեցման մասին
Իրանն այժմ գրեթե ամբողջությամբ դադարեցրել է նավթի մատակարարումներն արտաքին շուկա: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմմաթին։
«Ներկայիս պայմաններում նավթի արտահանումը գործնականում դադարել է», – Հեմմաթիի խոսքն է մեջբերել Mehr լրատվական գործակալությունը:
Պաշտոնյան հավելել է, որ «Կենտրոնական բանկի պլանավորումը եղել է ճիշտ, ուստի Իրանն այժմ ունի արժույթի պաշարներ»։
Ինչպես նշել է Հեմմաթին, Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին հղած նամակում ինքը վստահեցրել է, որ «հարկ չկա անհանգստանալու առաջին անհրաժեշտության ապրանքների և դեղորայքի մատակարարումների մասին. դրանք ապահովում են Կենտրոնական բանկը և կառավարությունը»:

