Վահրամ Աթանեսյանը՝ Արկադի Կարապետյանի հայտարարությունների մասին
«Կարծում եմ՝ եղբայրական Ռուսաստանը հայոց ցեղասպանություն է նախապատրաստում: Ես եմ ասում՝ մի մարդ, ով ապրում է Արցախում ու սպասում, թե երբ են իր ընտանիքի հանդեպ «Սմերչ» գործադրելու»,- այս մասին օրերս հայտարարել էր ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանն` անդրադառնալով Ռուսաստանի որոշմանը՝ 1 մլրդ ԱՄՆ դոլարի զենք Ադրբեջանին վաճառելու մասին:
168.am-ը ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանից հետաքրքրվեց, թե համամի՞տ է արդյոք Արկադի Կարապետյանի հնչեցրած գնահատականին: Սակայն Վ. Աթանեսյանն ասաց, թե ինքը չի ցանկանում մեկնաբանել Արկադի Կարապետյանի կարծիքը. «Եթե համամիտ լինեի՝ կմեկնաբանեի: Կարապետյանը ռազմական գործիչ է, գուցե ավելի տեղեկացված է, քան ես»: