Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն մեկնել է Բաքու
Ուկրաինայի երրորդ նախագահ Վիկտոր Յուշչենկոն ժամանել է Բաքու։ Այդ մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Յուրի Գուսևը։
«Ինձ համար պատիվ է Բաքվում ողջունել Ուկրաինայի երրորդ նախագահ Վիկտոր Յուշչենկոյին»,- գրել է ուկրաինացի դիվանագետը։
Նրա Բաքու այցի նպատակների և ծրագրի մասին առայժմ չի հաղորդվում։
Յուշչենկոն Ուկրաինայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2005-ից 2010 թվականներին։

