Թրամփը հայտարարել է էժան ներմուծվող առաքանիների համար արտոնության չեղարկման գործով դատարանում հաղթանակի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է վարչակազմի հաղթանակի մասին դատարանում այսպես կոչված de minimis ռեժիմի չեղարկման հարցով, որը թույլ էր տալիս մինչև 800 դոլար արժողությամբ ապրանքներ ներմուծել ԱՄՆ առանց մաքսատուրքի վճարման և պարզեցված վերահսկողությամբ։

«Այսօր մեծ հաղթանակ է ԱՄՆ-ի առևտրային դատարանում ամերիկյան առևտրային քաղաքականության ամենաաղմկահարույց բացերից մեկի՝ այսպես կոչված de minimis բացառության հարցով», – գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

Ըստ նախագահի՝ երկար տարիներ օտարերկրյա ուղարկողները կարող էին ԱՄՆ ուղարկել մինչև 800 դոլար արժողությամբ առաքանիներ՝ առանց մաքսատուրքերի և սակագների, ինչը, նրա պնդմամբ, վերածվել էր առևտրային սահմանափակումները շրջանցելու խոշոր ուղու։ Թրամփը հայտարարել է նաև, որ այդ սխեմայից օգտվել են կեղծված ապրանքների մատակարարներն ու հանցագործները, որոնք ԱՄՆ էին տեղափոխում թմրանյութեր, ներառյալ՝ ֆենտանիլ։

«Միայն 2024 թվականին, գնահատականներով, de minimis-ը Ամերիկային արժեցել է 10,8 միլիարդ դոլար չստացված մաքսային եկամուտ, իսկ թմրանյութերի և կեղծված ապրանքների առգրավումների զգալի մասը բաժին է ընկել հենց այդ ուղուն»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը։

Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը փակել է այդ հնարավորությունը՝ չեղարկելով համապատասխան մաքսատուրքային ազատումը։ Ըստ նրա՝ ներմուծողները դիմել են դատարան, սակայն դատարանը որոշել է, որ նախագահը այդ արտոնությունը չեղարկելուօրինական լիազորություններ ուներ։

«Ամերիկան այժմ ավելի անվտանգ է, մեր աշխատողները՝ ավելի լավ պաշտպանված, իսկ միլիարդավոր դոլարների մաքսային եկամուտները, որոնք նախկինում կորչում էին այդ սողանցքի պատճառով, կարող են ուղղվել մեր զինված ուժերի ֆինանսավորմանը, հարկերի նվազեցմանը, թեյավճարների հարկի բացակայությանը և սոցիալական վճարների հարկի բացակայությանը»,- գրել է Թրամփը։

ԱՄՆ նախագահն իր հայտարարությունն ավարտել է հետևյալ կարգախոսով․ «Առևտուրը՝ առաջին հերթին Ամերիկայի համար, և օրինականությունն ու կարգուկանոնը՝ առաջին հերթին Ամերիկայի համար»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31