Բաժիններ՝

Վրաստանում փոխել են նախագահական ընտրությունների անցկացման ժամկետը

Грузия Online-ի փոխանցմամբ` Վրաստանում նախագահական ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերի 27-ին, ինչպես որ այդ մասին հայտարարվել էր նախապես: Այս մասին հայտարարել էր նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրո Բարնովը:

Հուլիսի 1-ին նախագահի մամլո քարտուղար Մանանա Մանջգալաձեն հայտարարել էր, որ նախագահը հրահանգել է ընտրություններն անցկացնել հոկտեմբերի 27-ին, սակայն այդ գիշեր Վրաստանի նախագահական աշխատակազմը արեց նոր հայտարարություն, ըստ որի` ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերի 31-ին:

Դրանից հետո ոչ կառավարական ու քաղաքական սեկտորը նախագահից պահանջել էր փոխել ընտրությունների ժամկետը, քանի որ այն անցկացվելու էր հինգշաբթի, աշխատանքային օր, և Վրաստանի բազմաթիվ քաղաքացիներ չէին կարողանա մասնակցել դրան: Խոսքը հիմնականում վերաբերում էր արտասահմանաբնակ վրացիներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031