Բաժիններ՝

Թուրքական դատարանը չեղյալ է հայտարարել «Գեզի» այգու վերակառուցման մասին որոշումը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ`թուրքական դատարանն այսօր որոշում է ընդունել Ստամբուլի «Գեզի» այգու ու նրան հարակից «Թաքսիմ» հրապարակի վերակառուցումն արգելելու մասին: Դրանով իսկ վերացվել է հակակառավարական զանգվածային բողոքի ակցիաների առիթը, որը երկրում սկսվեց մայիսի վերջից և շարունակվեց մինչև հունիսի կեսը:

Թուրքական ընդդիմությունն այդ որոշումն ընկալել է որպես սեփական հաղթանակ, քանի որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը բազմիցս խոստացել է կյանքի կոչել այգու վերակառուցման մասին իր պլանները: Դրա հետ մեկտեղ նա ընդգծել էր, որ մտադիր է սպասել տվյալ հարցում դատարանի որոշմանը:

Բացի այդ, ավելի վաղ Ստամբուլի իշխանությունները պատրաստվում էին անցկացնել քաղաքային հանրաքվե` կապված այգու ճակատագրի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս