ՌԴ-ում արձագանքել են Ուկրաինա-Ադրբեջան «ռազմավարական գործընկերությանը»

Կովկասում իրավիճակը կարող է փոխվել Իրան-ԱՄՆ հակամարտության ազդեցությամբ պայմանավորված, և Ադրբեջանը կփոխի իր դիրքորոշումը, այդ թվում՝ Ուկրաինայի հակամարտության հարցում․ Lenta.ru-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսեյ Չեպան: Նա նաև ընդգծել է, որ Բաքուն չի դառնա Կիևի զենքի մատակարար։

«Ես չեմ կարծում, որ Ադրբեջանը կդառնա Ուկրաինայի զենքի մատակարար: Կարծում եմ, որ Կովկասում իրավիճակը մոտ ապագայում մի փոքր կփոխվի: Սա, առաջին հերթին, պայմանավորված է Իրան-ԱՄՆ հակամարտության զարգացումներով: Եվ ես կարծում եմ, որ Ադրբեջանը կփոխի իր դիրքորոշումը, այդ թվում՝ ուկրաինական հարցում», – նշել է Չեպան։

Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն իր ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիհայի հետ բանակցությունները որակել էր արդյունավետ: Նա հայտարարել էր, որ Բաքուն և Կիևն «ունեն ռազմավարական գործընկերություն, որը հիմնված է բարեկամության և փոխշահավետ համագործակցության սկզբունքների վրա»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31