Բաժիններ՝

Օհայոյում վաճառքի է հանվել առաջին լուսնագնաց Նիլ Արմսթրոնգի մանկության տունը

Տունը, որտեղ անցել է Լուսնի վրա ոտք դրած առաջին մարդու՝ Նիլ Արմսթրոնգի մանկությունը, վաճառքի է հանվել։ Տան արժեքը կազմում է 430 հազար դոլար։ Այդ մասին գրում է Associated Press-ը:

1908 թվականին կառուցված շինությունը գտնվում է Վափաքոնետա քաղաքի Բենթոն սթրիթում։ Հենց այս տանն ապագա տիեզերագնացը դեռահաս տարիքում զբաղվել է ինքնաթիռների մոդելավորմամբ, անցկացրել աերոդինամիկ գիտափորձեր և պատրաստվել ինքնաթիռ վարելու առաջին դասերին։ 16 տարեկանում նա ստացել է օդաչուի լիցենզիա, իսկ երկու տասնամյակ անց կատարել է առաջին տիեզերական թռիչքը։

Տան սեփականատերը՝ պատմության նախկին ուսուցչուհի Քերըն Մայքսելը, այն ձեռք է բերել 1988 թվականին։ Նա հայտնել է, որ ձգտել է պահպանել շենքի պատմական տեսքը և դրա կապը Արմսթրոնգի հետ։ Տարիների ընթացքում նա իր մոտ ընդունել է ինը տիեզերագնացի, այդ թվում՝ «Ապոլոն 11» առաքելության մասնակից Բազ Օլդրինին։

Տանը ցուցադրվում են լուսնային ծրագրի հետ կապված լուսանկարներ, ինչպես նաև «Ապոլոն 11»-ի անձնակազմի անդամների կողմից հանձնված իրեր։

Շենքը պահպանվող հուշարձանի կարգավիճակ չունի, սակայն Մայքսելը հույս է հայտնել, որ նոր սեփականատերը կպահպանի դրա պատմական տեսքը կամ կփոխանցի այն Արմսթրոնգի ավիացիայի և տիեզերքի թանգարանի հիմնադրամին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31