Փաշինյանը մսխել է 8․5 միլիարդ դոլար, ասենք՝ կերե՞լ է․ Կարապետյան
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ ՌԴ-ի և Հայաստանի ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ նվազել է 2/3-ով:
2024 թվականին Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը հասել էր շուրջ 12 միլիարդ դոլարի, 2025 թվականին այն նվազել էր՝ հասնելով մոտ 8 միլիարդ դոլարի։
««Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը լրագրողների հետ ճեպազրույցին անդրադառնալով այս պատկերին՝ ասաց.
«Ես դա համարում եմ այս անկարող կառավարության «հաջողությունները», որ անպայման իրենք պետք է աղքատացնեն մեր գյուղացիներին»:
Սամվել Կարապետյանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ՀԷՑ-ը պետականացվելու է և հանձնվելու է համատարմագրային կառավարման:
«Իրենք նախ պետք է կարողանան դա խլել, որ հանձնեն: Դրա համար գոյություն ունեն դատարաններ՝ Հայաստանի և միջազգային։ Մենք հիմա պայքարում ենք իրենց ապօրինությունների դեմ: Եվրոպական դատարաններում քայլ- քայլ գնում ենք առաջ։ Ունենք արբիտրաժի որոշում, որն արգելում է իրենց ցանկացած գործողություն այդ ակտիվի նկատմամբ»,- շեշտեց նա:
Անդրադառնալով իշխանության մեղադրանքներին, որ հավելավճարներ են գրվել զորամասերի և մանկապարտեզների վրա, գործարարն ասաց, որ իշխանությունը չունի ոչ մի ապացույց:
«Արդեն 1 տարի 2 ամիս իրենք են կառավարում ՀԷՑ-ը և չունեն ոչ մի ապացույց; ՀԷՑ-ը գործող մարմին է ՀԷՑ-ում մոտ 3000 մարդ հնարավորություն ունի այդպիսի ապօրինություններ անելու։ Հիմա Փաշինյանը մսխել է 8.5 մլրդ դոլար, ի՞նչ, մենք կանգնենք ասենք, որ ինքը 8.5 մլրդ դոլարը կերե՞լ է, չնայած, ինչ-որ մասից ինքը գուցե օգտվել է, բայց այդպիսի հայատարարություններն անպատասխանատու հայտարարություններ են, առավել ևս, երբ իրենց կառավարած դատարանն արդեն հերքել է այդ ամենը»։
Մանրամասները՝ տեսանյութում

