Վառելիքի գինը Վրաստանում կրկին աճում է
Միջազգային շուկայում նավթի թանկացման ֆոնին Վրաստանում վառելիքի գինը կրկին աճում է։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում բենզինի և դիզելի գինն ավելացել է 5-10 թեթրիով։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Պետք է նշել, որ հունիսի սկզբից Վրաստանում գործող ավտոլիցքավորման կայաններում վառելիքն էժանանում էր մինչև հուլիսի սկիզբը, ինչը տվյալ ժամանակահատվածի համար պայմանավորված էր ԱՄՆ-Իրան հարաբերությունների կարգավորմամբ և, համապատասխանաբար, միջազգային շուկայում նավթի գնի կայունացմամբ։ Սակայն վերջին շաբաթներին Մերձավոր Արևելքում իրավիճակի էսկալացիայի ֆոնին միջազգային բորսաներում նավթը կրկին թանկանում է, և երկրում բրենդային ավտոլիցքավորման կայանները գների ճշգրտումն աճի ուղղությամբ սկսել են հուլիսի սկզբին։
Վառելիքի գինը լիցքավորման կայանների ցանցերում․
Gulf-ի ցանցում վառելիքի գինը վերջին անգամ փոխվել է հուլիսի 31-ին, և դիզելը թանկացել է 10 թեթրիով։ Պետք է նշել, որ հունիսյան նվազումից հետո հուլիսին այս բրենդի լիցքավորման կայաններում վառելիքի գինը փոխվել է երրորդ անգամ, և ամսվա կտրվածքով բենզինի գինն աճել է 4-11 թեթրիով։
Արդյունքում, այսօր Gulf-ի կայաններում վառելիքի գներն այս պատկերն ունեն․
G-Force Super- 4.20 լարի
G-Force Premium- 3.77 լարի
G-Force Euro Regular- 3.59 լարի
Euro Regular- 3.59 լարի
G-Force Euro Diesel- 4.17 լարի, աճը՝ 10 թեթրի
Euro Diesel- 4.07 լարի, աճը՝ 10 թեթրի։
Wissol-ի լիցքավորման կայանների ցանցում բոլոր տեսակի վառելիքի գները փոխվել են հուլիսի 31-ին, և բենզինի գինն աճել է 6-8 թեթրիով։
Այսօր այս բրենդի կայաններում վառելիքը հնարավոր է ձեռք բերել հետևյալ գներով․
Eko Super- 4.23 լարի, աճը՝ 5 թեթրի
Eko Premium- 3.82 լարի, աճը՝ 5 թեթրի
Eko Diesel- 4.14 լարի, աճը՝ 5 թեթրի
Euro Diesel- 4.09 լարի, աճը՝ 5 թեթրի
Euro Regular- 3.68 լարի, աճը՝ 5 թեթրի
Diesel Energy- 4.04 լարի, աճը՝ 5 թեթրի։
Connect-ի ցանցում բենզինի արժեքը հուլիսի 29-ին 5-ով նվազելու փոխարեն թանկացել է 5-15 թեթրիով։
Այսօր այս ցանցում բենզինը և դիզելը հնարավոր է ձեռք բերել հետևյալ գներով․
Super- 3.80 լարի, նվազումը՝ 5 թեթրի
Premium- 3.65 լարի
Regular- 3.50 լարի
Euro Diesel- 3.95 լարի
Diesel- 3.75 լարի։
Socar-ի լիցքավորման կայանների ցանցում գները փոխվել են հուլիսի 24-ին․ բենզինը թանկացել է 8 թեթրիով։
Այսօր բենզին և դիզել հնարավոր է լիցքավորել հետևյալ գներով․
Nano Super- 4.12 լարի, աճը՝ 8 թեթրի
Nano Premium- 3.73 լարի, աճը՝ 8 թեթրի
Nano Euro Regular- 3.59 լարի, աճը՝ 8 թեթրի
Euro 5 Diesel- 3.95 լարի
Nano Euro 5 Diesel- 4.05 լարի։
Rompetrol-ում այսօր վառելիքը հնարավոր է ձեռք բերել հետևյալ գներով․
Efix Super- 4.19 լարի
Efix Euro Premium- 3.78 լարի
Euro Regular- 3.63 լարի
Efix Euro Diesel- 4.09 լարի
Euro Diesel- 3.99 լարի։
Lukoil բրենդի լիցքավորման կայանների ցանցում այսօր բենզինի և դիզելի գներն են.
Super ecto- 4.18 լարի, աճը՝ 5 թեթրի
Premium Avangard- 3.75 լարի, աճը՝ 5 թեթրի
Euro Regular- 3.60 լարի, աճը՝ 5 թեթրի
Euro Diesel- 4.04 լարի, աճը՝ 5 թեթրի։

