Բաժիններ՝

Ո՞ր ուղղությամբ է շարժվելու ՀՀ կառավարությունը. Մշակվել է 2014-2016 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը

Առաջիկա 3 տարիներին ՀՀ կառավարության համար գերակա են լինելու 3 հիմնական ուղղություններ՝

  • սոցիալական ոլորտի առանձին ճյուղերում (մասնավորապես՝ կրթություն, առող­ջա­պա­հու­թ­յուն, սոցիալական պաշտպանություն), ինչպես նաև պետական կառավարման բնագա­վա­ռում պե­տա­կան մար­մին­ների գործունեության արդյունավետության, նպատա­կաուղղվա­ծության և հաս­ցեա­կա­նության մա­կար­դա­կի բարձրացման, նրանց կողմից հանրությանը մատուցվող ծառա­յությունները բնակչության համար ավե­լի մատչելի դարձնելու նպատակով իրականացվող բարեփո­խումների ֆինանսական ապա­հովում,
  • հանրապետության տարածքային ամբողջականությունը, տարածաշրջանում կայունությու­նը և Ղա­րաբաղյան հակամարտության կողմերի ուժերի հավասարակշռությունը պահպա­նելու նպա­տակով պաշտ­պանության և ազգային անվտանգության կառույցների կենսագործու­նեության համար անհրաժեշտ ֆինանսական ապահովում,
  • տնտեսության առանձին ոլորտներում (մասնավորապես՝ գյուղատնտեսություն, ջրային տնտե­­սու­թյուն, ճանապարհային տնտեսություն և էներգետիկա) ենթակառուցվածքների վերա­կանգնման և զար­գաց­ման ծրագրերի իրականացում:

Այս ուղությունները նշված են ՀՀ 2014-2016թթ. պետական միջնաժամկետ ծախսերի  ծրագրում, որը հուլիսի 4-ին նախատեսվում է հաստատել կառավարության նիստում:

Որոշման նախագծի համաձայն՝ նշված գերակայությունների համաձայն իրականացվելիք ծրա­գրե­րի ֆինանսավորման համար բյուջետային ռեսուրսները հիմնականում կհամալրելվեն արտաքին աղբյուրներից պաշտոնական դրամաշնորհների և փոխառու միջոցների ներ­գրա­վ­­­ման միջոցով:

Ի դեպ, փաստաթղթի հեղինակները նշում են, որ վերը նշվածը, հաշվի առնելով նաև պետական պարտքի ցուցանիշները խե­լա­միտ սահ­ման­­ներում պահելու խնդիրը, էականորեն սահմա­նափակում է ՀՀ կառավարության հնա­րա­վորութ­յուն­­նե­րը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս