Բաժիններ՝

Հնդկաստանի հյուսիս-արևելքում 85 մարդ է զոհվել ջրհեղեղներից

Հնդկաստանի հյուսիս-արևելքում գտնվող Ասամի նահանգում ջրհեղեղներից զոհերի թիվը հասել է 85-ի, տուժել է ավելի քան 300 հազար մարդ: Այդ մասին հայտնել է նահանգի տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը։

Ջրով հեղեղված 349  գյուղական բնակավայրում տուժել է ավելի քան 300 հազար մարդ: Հեղեղումը վնաս է հասցրել 15,4 հազար  հեկտար գյուղատնտեսական հողերի։

Ասամում փրկարարական գործողություններին՝ մուսոնային անձրևների և աննախադեպ հեղեղման պայմաններում, մասնակցում են բանակը և ռազմաօդային ուժերը: Արտաքին աշխարհից կտրված դժվարամատչելի շրջաններում մարդկանց առաջին անհրաժեշտության  առարականեր հասցնելու համար գործի են դրվել անօդաչու թռչող սարքեր: 10 շրջաններում կազմակեպվել են 44 ճամբար փախստականների համար, որտեղ տեղավորված է մոտ 15 հազար մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31