Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահի պաշտոնում

Ազգային ժողովի նախագահ ընտրվեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը․ պատգամավորները փակ գաղտնի քվեարկությամբ կողմ քվեարկեցին նրա թեկնածությանը։

«Քվեարկությանը 105 պատգամավորից մասնակցել են 91–ը, անվավեր քվեաթերթիկներ չկան։ Կողմ 63 ձայն, դեմ` 28»,–քվեարկության արդյունքները ներկայացրեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը։

Նշենք, որ նա ԱԺ նախագահի միակ թեկնածուն էր, սակայն խորհրդարանական ընդդիմությունը չաջակցեց Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը։

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը, իսկ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ չի մասնակցի քվեարկությանը։

Հիշեցնենք, որ նոր խորհրդարանում ՔՊ–ն ունի 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31