Բաժիններ՝

Գելենջիկում ԱԹՍ–ի բեկորների ընկնելու հետևանքով 3 մարդ զոհվել է, 13-ը` տուժել

Գելենջիկում անօդաչուի բեկորների ընկնելու հետևանքով կան զոհեր և տուժածներ։ Այս մասին հայտնել է մարզպետ Վենիամին Կոնդրատևը։

«Գելենջիկում ողբերգություն է տեղի ունեցել։ Նախնական տեղեկություններով՝ Արխիպո-Օսիպովկա գյուղում անօդաչուի բեկորների ընկնելու հետևանքով 3 մարդ է զոհվել։ Անկեղծ ցավակցություն եմ հայտնում հարազատներին և մտերիմներին։ Եվս 13 մարդ է տուժել, այդ թվում՝ երեխաներ», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ տուժածներին օգնություն է ցուցաբերվում։

Հարձակման թիրախը քաղաքացիական ենթակառուցվածքներն էին։ Բեկորների ընկնելու վայրերում աշխատում են արտակարգ և հատուկ ծառայությունների աշխատակիցներ։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ Գելենջիկի ղեկավար Ալեքսեյ Բոգոդիստովը անհրաժեշտ ողջ աջակցությունը կտրամադրի տուժածներին և զոհվածների ընտանիքներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31