ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի hակամարտությունը шղետ կլիներ ամբողջ աշխարհի համար․ Ռուբիո

ԱՄՆ-ը չէր ցանկանա տնտեսական կամ ռազմական հակամարտություն Չինաստանի հետ, քանի որ այն աղետի կհանգեցներ երկու երկրների և ամբողջ աշխարհի համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ցանկացած հակամարտություն՝ լինի դա տնտեսական, թե, Աստված մի արասցե, ռազմական, աղետալի կլիներ երկու երկրների և աշխարհի համար», – ասել է նա Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Ռուբիոն հավելել է, որ Վաշինգտոնին անհրաժեշտ է հաղթահարել նման իրավիճակը՝ միևնույն ժամանակ չհրաժարվելով սեփական շահերից։

«Դրանում է կայանում արտաքին քաղաքականության բարդությունը, յուրաքանչյուր վարչակազմ ստիպված է հավասարակշռություն փնտրել այս երկու հակադիր ուժերի միջև», – եզրափակել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31