«Հարսնաքարի» գործով հարցաքննվում է շրջիկ պահակը
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Հարսնաքարի» գործով դատական նիստը: Հարցաքննվում է գործով վկա Կառլեն Ստեփանյանը, ով ռեստորանային համալիրում աշխատել է որպես շրջիկ պահակ: Նա հարցաքննության հրավիրվել է գործով տուժողների ներկայացուցիչներ Լուսինե Հակոբյանի և Տիգրան Եգորյանի միջնորդությամբ:
Վկան պատմեց, որ դեպքի օրը՝ հունիսի 17-ին, ռեստորանի հաճախորդներից լսել է, որ վիճաբանություն է եղել, իսկ դեպքի հետ կապված այլ տվյալներ իմացել է հաճախորդներից:
Գործով տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի հարցին՝ անվտագության աշխատակիցներից որո՞նք են աշխատել՝ վկան պատասխանեց՝ Նորայր Հայրապետյանն ու Արման Խաչատրյանը: Հարցին՝ մյուսներն աշխատե՞լ են, վկան պատասխանեց՝ ո՛չ: Գործով ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանն էլ հարցրեց՝ ո՞ւմ նկատի ունի վկան՝ «մյուսներ» ասելով: Վկան ասաց, որ խոսքը Արման Բաղդասարյանի ու Գարիկ Մարգարյանի մասին է: Նրա խոսքով՝ երբ մարդիկ շատ էին լինում, վերջիններս գալիս էին անվտանգությունը պահպանելու համար:
Տիգրան Եգորյանը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքները՝ հաշվի առնելով տեսակցիկների մասին վկայի հայտնած տեղեկությունները: