Գերմանիայի կանցլերը բացառել է հետագա կադրային փոփոխությունները

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ չի նախատեսում կառավարությունում հետագա կադրային փոփոխություններ՝ բացի կառավարությունում և կուսակցությունում առկա թափուր պաշտոնները լրացնելու համար արդեն իսկ անհրաժեշտ նշանակումներից։

«Կարծում եմ՝ կառավարության ներկայիս կազմն օպտիմալ է առաջիկա երկուսուկես տարվա ընթացքում առկա խնդիրները համատեղ լուծելու համար», – ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է Մերցը՝ խորհրդարանական խմբակցության արտահերթ նիստից հետո։ Այդ իսկ պատճառով, նրա կարծիքով, կադրային հետագա փոփոխություններ դիտարկելու հիմքեր չկան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031