Գնացքով դեպի Սևան. մամուլ
«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Սևանա լճում հանգիստ նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկել է Հրազդան-Ալմաստ-Շորժա էլեկտրագնացքը: Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործում է հուլիսի 1-ից ամեն օր՝ բացի չորեքշաբթի օրերից:
Գնացքը Հրազդան կայարանից մեկնում է 6:45-ին և Երևանի Ալմաստ կառամատույց է ժամանում 08:10-ին: Իսկ Ալմաստ կառամատույցից գնացքը մեկնում է 08:30-ին: Աշխատանքային օրերին գնացքը հասնում է մինչև Ծովագյուղ, իսկ շաբաթ և կիրակի՝ մինչև Շորժա»: