Հայաստանի իշխանությունները խոչընդոտ են ստղծել, որ Բաքվում գտնվող հայ գերիներին հանդիպելու հարցով նամակս հասնի Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահին. Հայկ Մամիջանյան
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի անդամ, ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն է:
Հաղորդման ընթացքում քննարկվել են Հայաստանի 2021–2026 թվականների գումարման խորհրդարանի աշխատանքի արդյունքները, գործող իշխանությունների հակահայկական քաղաքականությունը, ինչպես նաև միջազգային ասպարեզում Հայաստանի ազգային շահերի պաշտպանության ուղղությամբ ընդդիմության գործունեությունը:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի իշխանությունների և Եվրոպական միության հարաբերություններին, խորհրդարանական ընտրություններին և ընտրական գործընթացի խախտումների ու ձայների հափշտակման վերաբերյալ ընդդիմության հայտարարություններին:
Քննարկվել են նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության պայքարը խորհրդարանում և դրանից դուրս, կուսակցության գործունեությունը միջազգային հարթակներում, ինչպես նաև որոշ ներքին և արտաքին քաղաքական կենտրոնների փորձերը՝ իրենց ջանքերը կենտրոնացնելու ոչ թե գործող իշխանության, այլ Հայաստանի Հանրապետական կուսակցության դեմ պայքարի վրա:
Ծրագրի առանցքային թեմաներից են դարձել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներն ու քաղբանտարկյալները, ինչպես նաև Հայաստանում առկա քաղբանտարկյալները:
Բացի այդ, անդրադարձ է կատարվել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, միջազգային կազմակերպություններում Հայաստանի շահերի պաշտպանությանը, ինչպես նաև երկրի առջև ծառացած ներքաղաքական և արտաքին քաղաքական ընթացիկ մարտահրավերներին:
Հայկ Դերզյան

