Գագիկ Ծառուկյանի գործը նոր երանգներ է ստանում, իսկ խնամի Խաչատուր Սուքիասյանը շարունակում է արձակուրդում լինել ու լռել

Մինչ Գագիկ Ծառուկյանի շուրջ իրավական պրոցեսը նոր երանգներ է ստանում, նրա խնամի, ԱԺ 8-րդ գումարման ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը շարունակում է արձակուրդում գտնվել։

«Հայաստանում չի, դեռ արձակուրդից չի վերադարձել»,- 168am-ին փոխանցեց Խաչատուր Սուքիասյանի խոսնակը։

Մեր դիտարկմանը, թե գուցե լուրերը լսած լինի ու ինքը կապ հաստատած լինի, խոսնակը պատասխանեց․ «Կապ չի հաստատել մեզ հետ»։

Դեռ մեկ շաբաթ առաջ 168am-ը տեղեկացել ու տեղեկացրել էր, որ Խաչատուր Սուքիասյանը երկրում չէ, արձակուրդում է, և զարմանքով արձանագրել նաև Խաչատուր Սուքիասյանի անխախտ լռությունը։

Կարդացեք նաև

Հիշեցրել էինք, որ Խաչատուր Սուքիասյանը Նիկոլ Փաշինյանի՝ Ծառուկյանի տունը ծերանոցի վերածելու գաղափարի մասին հղում էր տվել օրենքին․ «․․․եթե կա օրենքի պահանջ, ես կարծում եմ՝ օրենքով պետք է շարժվենք»։

2020 թվականին էլ, երբ ԱԺ-ն 87 կողմ ձայնով քվեարկել էր Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու օգտին, և նրան ազատությունից զրկելու՝ գլխավոր դատախազի միջնորդությանը, երբ ԱԱԾ-ն խուզարկություն էր կատարել Ծառուկյանի առանձնատանը, Խաչատուր Սուքիասյանը նշել էր, որ թեև ցավում է կատարվածի վերաբերյալ, սակայն չգիտի, թե  իրավական ինչ հարթակում է, ինչի մասին  է խոսքը։

«Իրավաբանական կրթություն չունեմ, նյութերի հետ ծանոթ չեմ, ես իրավունք չունեմ արտահայտվելու»,- ասել էր նա։

Իսկ Սուքիասյանը և Ծառուկյանը խնամիական կապեր են հաստատել 2019 թվականին․ Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքին ներկա էր գտնվել նաև Նիկոլ Փաշինյանը՝ աղջիկների հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031