Աֆղանստանում ջրհեղեղների հետևանքով 20 մարդ է զոհվել
Աֆղանստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Առնվազն 80 մարդ ստացել է վնասվածքներ։
Եվս մոտ 100 մարդ համարվում է անհետ կորած։ Ակնկալվում է, որ զոհերի թիվը կաճի։

