«Wildberries»-ի ղեկավարը հայտնել է՝ որքան գումար կստանան Տամբովում զոհվածների ընտանիքները
«Wildberries»-ի զոհված աշխատակիցների ընտանիքները ընկերությունից կստանան 2 միլիոն ռուբլի, իսկ ծանր վիրավորները՝ 1 միլիոն ռուբլի։ Այս մասին հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն Տատյանա Կիմը։
«Ինչպես ասել էի, ընկերությունը աջակցություն կցուցաբերի Էլեկտրոստալում ու Կոտովսկում մեր լոգիստիկ կենտրոնների վրա հարձակումներից տուժածներին և զոհերի հարազատներին։ Զոհերի ընտանիքները ընկերությունից կստանան 2 միլիոն ռուբլի, իսկ ծանր վիրավորները՝ 1 միլիոն ռուբլի», – գրել է Կիմը տելեգրամյան ալիքում։
Նա նաև ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինան ԱԹՍ–ներով հարձակվել է Տամբովի մարզի Կոտովսկում և մերձմոսկովյան Էկտրոստալում գտնվող պահեստների վրա։ Կոտովսկում հարվածի հետևանքով զոհվել է 7 մարդ, որոնք աշխատել են գիշերային հերթափոխով, 25-ը` վիրավորվել։
Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական հետաքննություն է սկսել ահաբեկչական հարձակման փաստով։

