Հուլուսի Աքարն ԱՄՆ-ում քննարկել է Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության հարցերը

Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հուլուսի Աքարը մեկնել է ԱՄՆ։ Այցի ընթացքում նա հանդիպել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) պատվիրակության ղեկավար Մայք Թըրների հետ։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Աքարը նշել է, որ քննարկել են Հայաստանի, Հարավային Կովկասի, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հարցեր և կարծիքներ փոխանակել միջխորհրդարանական երկխոսության կարևորության վերաբերյալ։

«Որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցների շարքում ահաբեկչությունից ամենաշատը տուժած երկիր՝ ընդգծել ենք, որ ՆԱՏՕ-ի ահաբեկչության դեմ պայքարի ջանքերը պետք է տան ավելի շոշափելի արդյունքներ։ Նաև կարևորել ենք դաշնակից երկրների միջև արտահանման սահմանափակումների և «CAATSA» պատժամիջոցների վերացման անհրաժեշտությունը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031