Բաժիններ՝

2020 թվականին ՉԺՀ-ն ստացել է ԱՄՆ 220 մլն ընտրողների տվյալների հասանելիություն. Թրամփ

Չինաստանը 2020 թվականին չարտոնված հասանելիություն է ստացել ԱՄՆ-ում 220 մլն ընտրողների գրառումների նկատմամբ: Այս մասին հայտարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Որոշ ժամանակ, սկսած 2020 թվականի ընտրական ցիկլից, ՉԺՀ-ն իրականացրել է այն, ինչը, հավանաբար, դարձել է պատմության մեջ տվյալների ամենախոշոր փոխզիջումը։ Սա թույլ է տվել Չինաստանին անօրինական կերպով ստանալ ամերիկացի ընտրողների 220 մլն գրառում։ Այդ տեղեկությունները ներառում էին անուններ, հասցեներ, հեռախոսահամարներ, քաղաքական հայացքներ և այլ զգայուն տեղեկատվություն»,- հայտարարել է նա՝ Սպիտակ տանը քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձի ժամանակ։

Վաշինգտոնում ՉԺՀ դեսպանատունը մերժել է այդ զրպարտությունները։ Ինչպես հավաստիացրել է ՏԱՍՍ-ին դիվանագիտական առաքելության մամուլի քարտուղար Լյու Չանը, Չինաստանը միշտ հավատարիմ է մնացել այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին։

«Ամերիկյան ընտրությունները Միացյալ Նահանգների ներքին գործն են։ Դրանց արդյունքը որոշվում է ամերիկացի ժողովրդի քվեարկությամբ։ Չինաստանը երբեք չի միջամտել և երբեք չի միջամտելու Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների ընթացքին»,- հայտարարել է դիվանագետը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031