Վալերի Օսիպյանը արգելում է երթով գնալ դեպի Ռուբեն Հայրապետյանի առանձնատուն

Վահե Ավետյանի մահվան առիթով «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ կազմակերպած բողոքի ակցիայի մասնակցիները այս պահին ցանկանում են երթով շարժվել դեպի Ավան համայնքի կենտրոնական հատված, սակայն ոստիկանները նրանց թույլ չեն տալիս: Հիշեցնենք, որ Ավան վաչական շրջանում է գտնվում Ռուբեն Հայրապետյանի տունը:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ակցիայի մասնակիցներին զգուշացրեց, որ ակցիան ի սկզբանե անօրինական է եղել, սակայն, հարգելով Վահե Ավետյանի հիշատակը ՀՀ ոստիկանությունը  թույլատրել է այն անցկացնել: Սակայն, ըստ նրա՝ թույլ չեն տալու երթով շարժվել դեպի Ավան համայքնի կենտրոնական հատված:

Այս պահին Վալերի Օսիպյանը փորձում է ակցիայի մասնակիցներին բացատրել, որպեսզի վերջիններս հրաժարվեն երթ անցկացնելու գաղափարից, սակայն բողոքի ակցիայի անդամները հրաժարվում են լսել նրան:

Քաղաքացիները փոխոստիկանապետին հարցնում են. «Որտե՞ղ էիք, երբ այստեղ ծեծում էին Վահե Ավետյանին»:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Տեսանյութեր

Լրահոս