Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս

Այն պնդումները, թե Իսրայելը որևէ կերպ շանտաժի է ենթարկում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, այդ թվում՝ Իրանի հարցով, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես լսել եմ այն պնդումը, որ Դոնալդ Թրամփին շանտաժի է ենթարկել Իսրայելը։ Դա պարզապես ճիշտ չէ։ Ես անձամբ ներկա եմ եղել որոշումների կայացմանը։ Ինձ համար այն գաղափարը, որ Թրամփին շանտաժի են ենթարկում, անհեթեթություն է։ Թրամփի հետ նման բան չի անցնում»,- ասել է Վենսը ամերիկացի կատակերգու և հեռուստահաղորդավար Ջո Ռոգանի փոդքաստում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031