Գիշերային հարվածների փոխանակում ԱՄՆ-ի և Իրանի միջև. ի՞նչ է հայտնի այս ժամին

ԱՄՆ զինված ուժերը հարվածների հերթական ալիքն են հասցրել Իրանին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը։

«ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցնել իրանական հրամանատարական կենտրոններին, հակաօդային պաշտպանության օբյեկտներին, հրթիռային համալիրներին և անօդաչու թռչող սարքերին, ինչպես նաև ափամերձ դիտարկման օբյեկտներին», – ասված է CENTCOM-ի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում։

Նշվում է, որ հարվածների նպատակն է «էլ ավելի նվազեցնել Իրանի կարողությունը՝ սպառնալու անմեղ նավաստիներին, Հորմուզի նեղուցով տարանցիկ անցնող առևտրային նավերի անձնակազմերին»։

CENTCOM-ը կիրառել է գերճշգրիտ զինամթերք մի քանի վայրերում, ներառյալ Բանդար Աբասում, թիրախները խոցելու համար։

Ինչպես հայտնում է WSJ-ն՝ հղում անելով իր աղբյուրներին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հակված է Իրանում ԱՄՆ ռազմական գործողությունն ընդլայնելու որոշմանը։ Դիտարկվում են Հորմուզի նեղուցի մոտակայքում գտնվող կղզիները գրավելու և այն օբյեկտին հարվածելու տարբերակները, որը, իբր, կարող է օգտագործվել գաղտնի միջուկային աշխատանքների համար։

Քննարկվում են նաև հարձակումները Փիքաքս (Pickaxe) լեռան թունելների համալիրի վրա (որտեղ, ինչպես կարծում է ԱՄՆ-ն, գտնվում է այդ օբյեկտը) և երկրում թիրախների ուղղությամբ ավիահարվածների ընդլայնումը։

Իրանն իր հերթին հարձակվել է ԱՄՆ ռազմաբազաների վրա, որոնք տեղակայված են Մերձավոր Արևելքի երկրներում՝ Բահրեյնում, Քուվեյթում և Հորդանանում։

Ինչպես հաղորդում է IRIB-ը, Քուվեյթում թիրախ են դարձել ամերիկյան վաղ նախազգուշացման ռադիոլոկացիոն կայանը և ամերիկյան զինծառայողների տեղակայման վայրը։

Մերձավորարևելյան թեմատիկայով մասնագիտացված Telegram-ալիքները հայտնում են, որ Իրաքի և Քուվեյթի սահմանին պայթյունների շարքից հետո հրդեհ է բռնկվել։ Վարկածներից մեկի համաձայն՝ պատճառը կարող էր լինել ռազմական օբյեկտին իրանական անօդաչու թռչող սարքի հարվածը։

Նշվում է նաև, որ պայթյունների ևս մեկ շարք է տեղի ունեցել Հորդանանի «Մուվաֆֆակ աս-Սալտի» ավիաբազայի տարածքում (Ալ-Ազրակ շրջան), որտեղ տեղակայված են ամերիկյան զինվորականներ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031