Ավարտվել է Վանա լճում տառեխի որսի արգելքը

Աշխարհում միայն Վանա լճի էկոհամակարգում ապրող էնդեմիկ ձկնատեսակի՝ տառեխի, պահպանման նպատակով սահմանված եռամսյա որսի արգելքն ավարտվել է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ձվադրման շրջանում տառեխին պաշտպանելու համար սահմանվող արգելքի ընթացքում լճում և դրա մեջ թափվող գետերում խստացված հսկողություն է իրականացվել։

Ապօրինի որսը կանխելու համար համակարգված աշխատանքներ են տարել Թուրքիայի առափնյա անվտանգության, ժանդարմերիայի, ոստիկանության, ինչպես նաև գյուղատնտեսության ու անտառտնտեսության վարչության և քաղաքապետարանի ստորաբաժանումները։

Թուրքական մամուլում թեմայի վերաբերյալ շրջանառվող լուրերում արգելքի վերացմանը մեծ տեղ է տրվում, իսկ իրադարձությունը՝ նկարագրգվում այսպես. «Միայն Թուրքիայում՝ Վանում կա: Սպասված օրը եկել է»:

Հիշեցնենք, որ Վանա լճի աղի ու սոդայով հարուստ ջրերում բնակվող տառեխն իր բազմացման շրջանում լողում է դեպի քաղցրահամ ջրեր՝ լողալով հոսանքին հակառակ և հաղթահարելով իր առջև ծառացած բնական արգելքները։ Ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկներ այցելում են տարածաշրջան՝ հետևելու ձկների այդ տպավորիչ «գաղթին», ինչն էականորեն նպաստում է նաև տեղի տուրիզմի զարգացմանը։ Իսկ որսի արգելքը յուրաքանչյուր տարի սայմանվում է ապրիլի 15-ից հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածի համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031