Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ. Թուրքիայի ԱԳՆ

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ: Այս մասին նշված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության 2026 թվականի գործունեության ծրագրում, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Փաստաթղթում ասվում է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին։

Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է, որ Ադրբեջանի աջակցությունը է՛լ ավելի կուժեղացվի՝ Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորմանը նպաստելու և տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն ապահովելու նպատակով։

Փաստաթղթում ընդգծվում է, որ տարածաշրջանում երկարաժամկետ կայունություն, բարեկեցություն և անվտանգություն ապահովելու համար թուրք-հայկական և ադրբեջանա-հայկական գործընթացները պետք է ընթանան համակարգված։

«Նպատակ է դրված, որ մեր ռազմավարական գործընկերությունը երկկողմ և բազմակողմ նախաձեռնությունների միջոցով նպաստի Հարավային Կովկասում խաղաղությանը, բարեկեցությանը և կայունությանը։ Դրա հետ մեկտեղ, տարածաշրջանում կարգավորման գործընթացների շրջանակում Ադրբեջանի հետ մեր սերտ համակարգումը և համագործակցությունը վճռականորեն կշարունակվեն», – ասվում է փաստաթղթում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031